Եթե ապացուցեն, որ սպիրտը թանկացել է՝ պատրաստ եմ դիմում գրել և աշխատանքից դուրս գալ. ՏՄՊՊՀ նախագահ
ԱԺ տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովի նիստին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին ասաց, որ անբարեխիղճ մրցակցության հետևանքով է բարձրացել ապրանքների գները, գերշահույթ ստանալ ցանկացողին պետք է անբարեխիղճ մրցակցող համարել:
Ի պատասխան ԱԺ պատգամավորի՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ անբարեխիղճ մրցակցությունը կապ չունի գնի թանկացման հետ, իրենք միայն խոշոր տնտեսավարող սուբյեկտների գներին են նայում և միայն նրանց կարող են պատժել:
Սերգեյ Բագրատյանը հոդորեց խեղդել ֆեյքնյուզերին. «Եթե ես և Մադաթյանը ձու ենք ծախում, ես գինն իջացնում եմ, ստացվում է, որ ես անբարեխիղճ մրցակցություն եմ անում։ Պարոն Գևորգյան, Դուք պետք է շատ աշխատեք, պետք է անընդհատ ինֆորմացիա տաք»:
Անդրադառնալով այս օրերին սպիրտի թանկացմանը՝ Գեղամ Գևորգյանն ասաց. «Պատրաստ եմ դիմում գրել և աշխատանքից դուրս գալ, եթե ապացուցեն, որ, օրինակ՝ սպիրտը թանկացել է: Բացեք Հարկային օրենսգրքի 88 հոդվածը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, եթե իմ ասածը սխալ կլինի, պատրաստ եմ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից»:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ միայն իրեն չէ` բոլորին էլ ասում են, որ չեն աշխատում, ինչին ի պատասխան` Գեղամ Գևորգյանն ասաց, որ իրեն մեղադրում են հանցավոր անգործության մեջ. «Եթե միայն մեղադրեին չաշխատելու մեջ՝ դա դեռ ոչինչ»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու