Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի
«Իրատես» թերթը գրում է. «Ի տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգեւատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա:
Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարությունները, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս:
Ըստ երեւույթին՝ զորավոր պարգեւատրումներից գեթ մեկ ամիս հրաժարվելը դրա քաղցրությունը զգացածների համար բարդ է անչափ: Գործադիրի ներկայացուցիչները երեւի թե պարգեւատրվելու են այն որոշման համար, ըստ որի՝ անչափահաս երեխա ունեցող, նպաստառուների ցուցակում չգրանցված ու չաշխատող մարդիկ պետությունից 26 հազար դրամ միանվագ օգնություն են ստանալու: Չգիտեմ՝ նրանք ինչ վիճակագրություն ու թվաբանություն են կիրառել, որ օգնության նման թիվ են որոշել, բայց որ դա առնվազն ծաղր է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու նկատմամբ, կասկածից վեր է:
26 հազար դրամով ի՞նչ է անելու անչափահաս երեխա ունեցողը՝ բանա՞ն , թե կրկնակի թանկացած հնդկաձավար է գնելու, կոմունալ վճարնե՞րն է մուծելու, թե՞ բանկային պարտավորություններն է կատարելու: Իշխանավորները հարցի պատասխանը իհարկե չեն կարող տալ, որովհետեւ նրանք դրա հետ երբեւէ չեն առնչվել, 26 հազար դրամն էլ, գուցե, մի օրվա ընդմիջման գումար է իրենց համար: Նախորդ ամսվա ընթացքում, ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգեւավճար են ստանալու:
Ի՞նչ զգացումով են գլուխները բարձին դնելու, երբ ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին երազող բժիշկը չգիտի՝ երբ վերջապես կկարողանա տեսնել նորածին զավակին: «Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգեւավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան»,- դեռ օրեր առաջ էի այս մասին գրել: Ցավոք, հույսերս զուր էին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու