Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա
Ներկա պահին եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել ոչ Հայաստանի, ոչ էլ սփյուռքի մեր թեմերում»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիներում երեկ Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց, որն առաջին անգամ Կորոնավիրուսի համավարակի պատճառով անցավ փակ դռների հետևում։ Հավատացյալները պատարագին հետևում էին առցանց կամ հեռուստացույցով` տանը նստած։
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում է կայացվել Ավագ շաբաթվա բոլոր միջոցառումներն անցկացնել առանց հավատացյալների։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու