Պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի. Փաշինյանը՝ Լարսի մասին
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կապված է եւ եղանակի հետ, եւ կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ Լարսի անցակետում ահավոր իրավիօճակ է հայկական բեռնատարների համար, Փաշինյանն արձագանքեց. «Մենք ինքներս էլ օտարերկրյա վարորդների շարժը մեր երկրով եւ բեռների շարժը որոշակիորեն սահմանափակում ենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Նույնը տեղի է ունենում Վրաստանում, ռուսաստանում: Հիմա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Վերին Լարսից սկսել են օգտվել նաեւ թուրքական բեռնատարներ եւ Լարսի սովորական ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է: Ըստ մեկնաբանությունների, քանի որ նավահանգիստներում սահմանափակումներն ավելի խիստ են, եւ Թուրքիա-Իրան սահմանը փակվել է, նաեւ Թուրքիա-Նախիջեւան սահմանը, դրանով է բացատրվում, որ թուրքական բեռների մի մասն ուղղվել է դեպի վերին Լարս»:
Վարչապետը հավալեց, որ այո, Վրաստանում կարանտին է սահմանված, մեր բեռնատարները որոշակի շարասյունով են ուղեկցվում, եւ առաջանում են բարդություններ. «Մենք այս թեմայով աշխատում ենք եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի կառավարության հետ: Այստեղ այո, խնդիրներ կան: Մենք պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի: Դրա կյանքի կոչումը պրոցեսի մեջ է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նույնպես այդ հարցը քննարկել են:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու