Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմակ կրել. Կարող եք կրել տանը կարված դիմակներ. Նախարար
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու մենք չենք պարտադրում կամ խրախուսում դիմակների օգտագործումը. Եւ ես հաճախ պատասխանել եմ, որ դիմակները հիմնականում ցուցված են բուժաշխատողներին համար եւ այն մարդկանց համար, որոնք վարակակիր են կամ վարակված ենս ուր շնչառական վարակներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սակայն հիվանդության շատ տեղեկատվության հասանելիության հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր խորհուրդներ երկրագնդի բոլոր քաղաքացիներին: Այդ խորհուրդը դիմակ կրելն է, բայց այլ նկատառումներով: Ես կրկնեմ, որ այս հիվանդությունը փոխանցվում է հիմնականում տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու եւ ձեռքը բերանին, աչքերին, քթին հպելու պատճառով: Դիմակներն այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու, այլ հիմնականում օգնում են, որ մենք մեր ձեռքը պատահաբար անգիտակցորեն չմոտեցնենք մեր բերանին կամ քթին: Պարբերաբար լվալով մեր ձեռքերը ճիշտ եղանակով, երկարատեւ եւ տաք ջրով, մենք կանխարգելում ենք վարակի ներթափանցումը մեր շնչառական ուղիներ»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ քանի որ ամբողջ աշխարհում նկատվում է դիմակների դեֆիցիտ, թեեւ Հայաստանում սկսել են դիմակներ կարել, ինչպես նաեւ դրանց գինը շարունակում է մնալ հարաբերականորեն բարձր, ԱՀԿ-ն որոշել են խորհուրդ տալ նաեւ կրել տնային պայմաններում կարված դիմակներ, ինչպես նաեւ կտորե դիմակներ. «Իհարկե, մի պայմանով, որ դրանք պարբերաբար կթարմացվեն, կամ կլվացվեն շատ բարձր ջերմությամբ ջրով եւ հատուկ նյութերով:
Դա կօգնի նրանց, որ մարդկանց ձեռքերը չդիպչեն քթին, բերանին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու