«Դարոյնք» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունը վաղվանից սկսում է իր աշխատանքերը
«Դարոյնք» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունը վաղվանից սկսում է իր աշխատանքերը, տարածքում ախտահանումներ են իրականացվում՝ ընկերության մենեջերի կորոնավիրուսով վարակման դեպքով պայմանավորված: Այս մասին Tert.am-ի հոտ զրույցում ասաց «Դարոյնք» ձեռնարկության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:
«Վարակակիր մենեջերը ընդհանրապես աշխատողների հետ կոնտակտ չի ունեցել, աշխատավայր է եկել միայն իր մեքենան վերցնելու համար և դուրս եկել: Ըստ իմ տեղեկության՝ նա վարակվել է իր հյուրից, որը եկել էր Գերմանիայից : Նա հիմա մեկուսացված է, իր հետ շփվողները ևս մեկուսացված են»,- ներկայացրեց նա:
Տնօրենը նշեց, որ արդեն երեք-չորս օր է՝ ձեռնարկությունն ախտահանվում է: Ըստ նրա՝ արտադրությունում աշխատող մարդիկ, որոնք կասկած են ունեցել վարակման վերաբերյալ, գնացել և թեստավորվել են, բոլորի մոտ թեստի պատասխանը բացասական է եղել:
«Մենեջերը հիմա լավ է, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մենք զանգում, հետաքրքրվում ենք, թե ինչ վիճակում է նա, հիմա ոչ ջերմություն ունի, ոչ էլ այլ գանգատ, ամեն ինչ լավ է»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե դուրս գրվելուց հետո մենեջերը երբվանի՞ց կարող է աշխատանքի գալ, Աֆրիկյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը պետք է ասի, և նա համապատասխան տեղեկանք բերելուց հետո նոր կանցնի աշխատանքի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու