Ինչո՞ւ է Վանաձորում թանկացել հացը. պարզաբանում է քաղաքապետը
Վանաձորում հացը թանկացել է ալյուրի թանկացման պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Ես խոսեցի Վանաձորում մի քանի հացարտադրողների հետ, ինձ ասացին, որ թանկացումը կապված է ալյուրի թանկացմանն հետ, որի 1 պարկը թանկացել է 2800 դրամով: Հացի գինը Վանաձորում էական չի թանկացել` 15-20 դրամով, բայց դա էական չի, քանի որ հանրապետության մյուս բնակավայրերի հետ կապված է այստեղ էժան է, եթե մյուս քաղաքաներում 230-250 դրամ է հացը, այստեղ հիմա 200 դրամ է»,- ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ այս թանկացումը իրենցից կախված չէ, քանի որ ներկրվող ալյուրն է թանկացել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում հացը թանկացել է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու