Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել. նա բանջար հավաքելու էր գնացել
Արարատի մարզի Պարույր Սեւակ հայանքի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
«Դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել, նա բանջար հավաքելու է գնացել կիսուրի հետ, նրչանց հետ եւս 3 կանայք են եղել: Բարեբախտաբար նրանք վնասվածքներ չեն ստացել: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքը կանդամահատեն»,- ասաց գյուղապետը` նշելով, որ 33-ամյա կինը 3 անչափահաս երեխաներ ունի:
Նա հավելեց, որ շատ մեծ դժվարությամբ են կնոջը հանել, քանի որ ականապատ տարածք է եղել եւ արգելված է եղել քաղաքացների մուտքը:
Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ նման հաղորդում ստացել են. «Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու