Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ
Երևանում ապրիլի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ Ժամը 04:20-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, որը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից: Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել, ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, եւ որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, որը, ըստ տեղեկությունների, աշխատում է «Ալկոգել» արտադրամասում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու