245 հազար դոլարի պարգևատրում՝ Քաղավիացիայի կոմիտեում
Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեվիկ Ռևազյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (շուրջ 20 ամիս) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 116.765.358 դրամ (շուրջ $ 245․000 դոլար)։
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշման համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին հանդիսացող քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվ է սահմանված 63-ը։
Վերոնշյալ թվերի բաղդատումից ստացվում է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում ամսական պարգևավճարների ընդհանուր թիվը կազմում է շուրջ $ 12.250, իսկ եթե համարենք, որ կոմիտեն ունի հենց սահմանված առավելագույն թվով աշխատակիցներ, ապա յուրաքանչյուր աշխատակցի ամսական միջինացված կարգով տրվում է շուրջ $ 200 պարգևավճար։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու