ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում–գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։
Մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում, գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երեկ՝ ապրիլի 3–ի առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, մինչդեռ երկրորդ նախագահի փաստաբաններն ահազանգում են, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու