Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը նամակ է հղել իրավասու մարմիններին և խնդրել տրամադրել Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ՔԱԿ-ում անցկացված աուդիտի արդյունքների մասին տեղեկատվությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում մասնագետն ասաց չի կարող խոսել թեմայի մասին, քանի դեռ չի ծանոթացել աուդիտի արդյունքներին, այնուամենայնիվ ասաց գիտեին, որ փետրվարի 3-ին կայացած աուդիտը շատ վատ է լինելու. «Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից հեռացրել էր բոլոր ուժեղ կադրերին: Այն հենասյուներին, որոնք իրենց վրա տարիներ շարունակ տանում էին թռիչքային անվտանգության հսկողությունը: Այդ ամենը շատ պրոֆեսիոնալ մակարդակի վրա էր, ընդ որում 2015 թվականի աուդիտի արդյունքում 80 տոկոս էինք հավաքել և հանկարծ նման իրավիճակ է: Բայց թե ինչքան վատ է վիճակը, ոչ ոք չգիտի: Հին ռեժիմների ժամանակ այդ կարգը կար ժողովրդից պետք է պահել, չասել»,-նշեց Նավիկ Խաչատրյանը:

Վերջինս նկատեց լիցենզիայից զրկել նման եզրույթ չկա, պարզապես կարծում է ինչ-որ արգելանքներ կդնեն: Ավիացիոն մասնագետի կարծիքով հնարավոր է տրամադրեն ժամկետ, որի ընթացքում պետք է շտկվեն ինչ-ինչ խնդիրներ, բայց այն, որ իրական դրությունը վատ է, Նավիկ Խաչատրյանի խոսքով պարզ էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը վարչության թիմով գնաց Բրյուսել. «Դրանից հետո դեկտեմբերի 10-ին, EASA-ի հայտարարությունը եղավ այն մասին, որ Հայաստանը շատ վատ վիճակում է, չի հետևում թռիչքային անվտանգությանը: Այնուհետև փետրվարի 3-ին Բրյուսելից թիմ եկավ: Մեկ շաբաթ մնացին և աուդիտ անցկացրեցին»,-ասաց Նավիկ Խաչատրյանը, ով չի հասկանում ինչու աուդիտի արդյունքները հանրությանը չեն ներկայացնում:

Քանի դեռ չկա որևէ հստակ տեղեկատվություն, ավիացիոն խորհրդատուն դժվարացավ ասել ինչպիսին կարող են լինել աուդիտի արդյունքները և ինչ հետևանք կթողնեն դրանք ավիացիոն ոլորտում, սակայն ասաց, որ եթե միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ստորագրված նյութ է եկել, ապա դա պետք է գրանցվեր նաև կազմակերպության կայքում, ինչը չկա, հետևաբար մասնագետի խոսքով դա կարող է լինել պլանային ինչ-որ տեղեկատվություն. «Հնարավոր է ժամկետներ տան հայտնաբերված խնդիրները շտկելու համար, որպեսզի մնանք մեր տեղում: Նայած թե ինչ ուժգնությամբ է գրվել այդ պատասխանը: Օրինակ շատ ուժեղի դեպքում հնարավոր է չթույլատրեն ՔԱԿ-ը զբաղվի անվտանգության վերահսկողությամբ: Եթե քիչ վատ է, ապա կարող են չթողնել Հայաստանում որևէ ավիաընկերություն գրանցվի և միայն դրսի ընկերությունները գան»,-ասաց Նավիկ Խաչատրյանը` ընդգծելով, որ այս ամենը ենթադրություններ են և վերջնական որևէ բան կկարողանա ասել միայն տեղեկատվությանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո:

«Փաստինֆո»-ն այս հարցով դիմել է նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանին, ով մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից: Այս հարցի շուրջ կոմիտեն պաշտոնապես կներկայացնի պարզաբանում»,-հայտնում են ՔԱԿ-ից: