Մարտին Հայաստանում սննդամթերքի գների աճ է արձանագրվել
Մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այս մասին գրում է armlur.am–ը։
Դրան նպաստել է մրգի՝ 4.4 տոկոս գնաճը։ Միայն բանջարեղենի շուկայում մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 6.4 տոկոս գնաճ։ Իսկ ահա շաքարավազը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 2.1 տոկոսով։ Պարզվում է՝ ոչ միայն շաքարավազն է թանկացել, այլ՝ հացաբուլկեղենը, ձավարեղենը։ Օրինակ, հացաբուլկեղենն ու ձավարաղենը մարտին փետրվարի համեմատ թանկացել են 0.2 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ 0.3 տոկոսով։
Սա դեռ ամենը չէ․ թանկացումից անմասն չեն մնացել ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը։ Միայն ծխախոտը թանկացել է 0.6 տոկոսով, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով։ Իսկ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Բայց մսամթերքի շուկայում մարտին փետրվարի համեմատ, հակառակը՝ գնանկում է արձանագրվել՝ 1.2 տոկոսի չափով: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում եւս արձանագրվել է գնանկում՝ 0,8 տոկոսի չափով:
Ձվի գինը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7.5 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում մարտին փետրվարի համեմատ՝ արձանագրվել է 0.8 տոկոսի չափով գնանկում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան