Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը ծաղրել է Թբիլիսիի փողոցներն ախտահանողներին, ապա հեռացրել գրառումը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թբիլիսիում փողոցների ախտահարմանը, սակայն նրա հեգնական գրառումը քննադատության ալիք է բարձրացրել համացանցում, ինչից հետո ավագանու անդամը հեռացրել է այն:
«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»,-գրել էր Դավիթ Խաժակյանը՝ գրառմանը կցելով լուսանկար, որում երևում էր, թե ինչպես են ախտահանում Վրաստանի մայրաքաղաքի փողոցները:
Նրա գրառմանն անդրադարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:
«Էս խելացի դեմքով տհասը նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...»,-գրել է նա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան