Ինչու ՞ են հնդկաձավարն ու ոսպը թանկացել. պարզաբանում է նախարարը
Հնդկաձավարի եւ ոսպի գների բարձրացումը կապված է լոգիստիկ շղթայի խաթարման հետ: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա` Իրանից եւ Ռուսաստանից բեռների հոսքերն այդ պատճառով որոշ դժվարությունների են բախվում, ինչը, սակայն, չի խանգարում հայ արտահանողներին անխափան մատակարարում ապահովել:
«Բացի այդ, Ռուսաստանում հնդկաձավարի գինը սկսել էր բարձրանալ դեռ նախքան կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամը: Պատճառները կապված են շուկայի հետ: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հնդկաձավարի գինը բարձրացել է 2 անգամ»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ եթե ներքին շուկայում խնդիրներ առաջանան, ապա դրան կարձագանքի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան