«Տարօրինակ է, որ Փաշինյանը ռուսական գազի գինը քննարկել է Լուկաշենկոյի և ոչ թե Պուտինի հետ». Գրիվաչ
Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են ռուսական գազի գինը: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղարկել «Գազպրոմին»՝ առաջարկելով բանակցություններ սկսել գազի գնի նվազեցման հարցով:
ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչն, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ գազի գինը յուրաքանչյուր երկրի համար պետք է քննարկվի երկկողմ ձևաչափով:
«Տարօրինակ է, որ պարոն Փաշինյանը ռուսական գազի գնագոյացման հարցերը քննարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյի և ոչ թե Վլադիմիր Պուտինի հետ: Սա նման չէ գործընկերոջ հետ բաց, անմիջական երկխոսության»,-РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Գրիվաչը:
Փորձագետն ընդգծել է, որ ներկա պահին համաշխարհային տնտեսությունը գտնվում է վտանգի տակ և պետք է ԵԱՏՄ մակարդակով քննարկումներ նախաձեռնել՝ նվիրված համաճարակին դիմակայելու և դրա հետևանքները հաղթահարելու համար գործողությունները համակարգելու հարցերին և «ոչ թե փորձել բանակցել գազի գնի զեղչի համար»:
Աղբյուրը՝ tert.am


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան