Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. Կառավարության համար գլխացավանք է գնումների գործընթացը տեղերում
«Փաստ» թերթը գրում է. «Պետական ապարատում կարեւոր գործընթացներից մեկը՝ պետական գնումների իրականացումը, գրեթե բոլոր իշխանությունների եւ կառավարությունների համար եղել են ու կան ռիսկային։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գնումների վերահսկման համար ներդրվում են (նախկինում էլ ներդրվել են) բավականին լուրջ գործիքակազմեր, սակայն, ինչպես հայտնում են տարբեր աղբյուրներ, այդ գործընթացը հաճախ շարունակում է մնալ լիարժեք վերահսկողությունից դուրս։
«Փաստ» թերթի տեղեկություններով գործող կառավարության համար իսկական գլխացավանք է դարձել հատկապես մարզպետարաններում իրականացվող գնումների գործընթացը։ Բանն այն է, որ իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել: Հիմնական խնդիրը կապված է մեկ անձից կատարվող գնումների հետ, որոնք շատ հաճախ իրականացվում են նույն անձանցից: Ասել, թե այդ բոլոր գնումներում կա կոռուպցիա, ճիշտ չի լինի, սակայն երեւույթն ինքնին բավական ռիսկային է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի