Կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու արագությունը. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ ճգամաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: «Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն խնդիրը հետևյալն է. ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը, որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի և դա մեզ համար կենսական պահանջ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև ներկայացվել են տնտեսության տարբեր ճյուղերին օժանդակությանը և զարգացմանը վերաբերող առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով և պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական առումով պետք է խնդիր դնել, որպեսզի մեր բոլոր աշակերտները տեխնիկապես լինեն հագեցված, ինչը կարևոր է նաև մարզային համայնքներում ուսուցչական կադրերի պակասը հեռավար կրթությամբ լրացնելու առումով: Կառավարության ղեկավարը ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ լրամշակել առաջարկությամբ նախատեսվող գործիքակազմերը և դրանք ներկայացնել կառավարություն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան