Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ
Նիդերլանդների Հաագա քաղաքում գտնվող «Խաղաղության պալատ»-ի այգում կտեղադրվի Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու պատին ագուցված 1004թ. Ատոմ վերակացուի խաչքարի կրկնօրինակը:
Այսօր՝ ապրիլի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում տեղադրման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,288 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Բանն այն է, որ ապրիլի 13-15-ը նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն, որի ընթացքում նախատեսվում է վարչապետի այցելությունը Ասսեն քաղաքի Դրենտս թանգարան և Հաագայի«Խաղաղության պալատ»:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տ․ Բալայանը հանդիպում է ունեցել «Կարնեգի հիմնադրամ»-ի նախագահ Պիետ-Հեյն Դոների և «Խաղաղության պալատ»-ի տնօրեն Էրիկ դե Բեատսի հետ, որի ընթացքում զրուցակիցները տեղեկացրել են, որ «Կարնեգի հիմնադրամ»-ի վարչությունը քննության է առել հայկական կողմի նախաձեռնությունը` ՀՀ վարչապետի այցելության շրջանակում հայկական խաչքար նվիրաբերելու և պալատի այգում դրա բացման արարողությունը իրականացնելու վերաբերյալ:
Այս որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայկական խաչքարագործության հարուստ արվեստի նմուշը՝ Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակը, արտերկրում ներկայացնելու և մեր մշակութային արժեքների տարածման և հանրահռչակման հանգամանքով։
Խաչքարի չափսը՝ 2 մ բարձրություն, 1 մ լայնություն, 25 սմ հաստություն, նյութը՝ տուֆ, պատվանդանը՝ 75 սմ բարձրություն, 160 սմ լայնություն, կշիռը՝ մոտ 1 տոննա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան