Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան միկրոբլոգում գրել է․
«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը: Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:
Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու>:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան