Ինչո՞ւ են Մարզահամերգային համալիրում նման մեծ թվով մահճակալներ տեղադրվել. Արսեն Թորոսյանի պարզաբանումը
Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, գուցե նաեւ ծանր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Մարզայամերգահյինում ստեղծված վիճակը իրարանցում է ստեղծել հանրության շրջանում,ինչո՞ւ են այդ քանակի մահճակալներ տեղադրվել, արդյո՞ք վարակի բռնկման նոր շրջան է սպասվում։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի եւ դրա մեջ, որեւէ տարօրինակ բան չկա, ավելին տարօրինակ կլիներ, եթե նման սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաեւ, ինչպես շատ երկնրներում, երբ հիվանդանոցներում եւ մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար եւ հենց դրանով է կարեւոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար։ Եթե նման իրավիճակ զարգանա, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես ցանկացած այլ արհավիրքի դեպքում՝ երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ։ Համաճարակը ոչնչով չի տարբերում իմ նշած մյուս արհավիրքներից»,–ավելացրեց նախարարը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է