«Լիդիան Արմենիայի» 100-ից ավելի աշխատակիցներ ընդդեմ ՀՀ կառավարության. դատարանը հայցն ընդունել է վարույթ
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի սկզբին մենք՝ «Լիդիան Արմենիայի» 35 նախկին աշխատակիցներս, ովքեր զրկվել են իրենց օրինական աշխատանքից Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն գրեթե 2 տարի տևող ապօրինության հետևանքով, հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով պահանջելու ենք ֆինանսական փոխհատուցում այս 2 տարվա ընթացքում մեր կորցրած և հանքի շահագործման ընթացքում ակնկալվող եկամուտների դիմաց: Մենք հետևողական ենք լինելու վերականգնելու և պաշտպանելու մեր ոտնահարված իրավունքները՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ընթացքում ավելի քան 80 նախկին աշխատակից ևս միացել է հայցին:
Արդեն 2 տարի է մենք կանգնել ենք գործազրկության ու լուրջ ֆինանսական և սոցիալական խնդիրների առջև և մեր մաշկի վրա զգում ենք այն բոլոր դժվարությունները, որոնց հետ այսօր, ցավոք, ստիպված են առերեսվել մեր հազարավոր հայրենակիցները՝ Հայաստանում և աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետևանքով: Ու եթե նրանց պարագայում ստեղծված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մենք փաստացի շարունակական ապօրինության զոհ ենք, որի ընթացքում գոնե մեկ անգամ ՀՀ վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ երբևէ չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչպես ենք մենք դիմակայում ստեղծված իրավիճակին:
Որպես ՀՀ քաղաքացիներ կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մեր՝ հարյուրավոր աշխատավոր քաղաքացիների ոտնահարված և անտեսված իրավունքները, վերանայել խտրական և անիրավաչափ մոտեցումը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, անհապաղ վերականգնել օրինականությունն Ամուլսարի ծրագրի շուրջ, քանի որ այսօր այս դժվարին իրավիճակում մեր երկրին անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու տնտեսվարողներ և մեզ նման աշխատավոր քաղաքացիներ, այլ ոչ թե բարձ գոռացողներ՝ համատեղ ուժերով այս արհավիրքը հաղթահարելու և մեր տնտեսությունը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիայում» աշխատում էր մոտ 300 մարդ՝ 600 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե Ամուլսարի ծրագրից չի վճարվել մոտ 70 մլն ԱՄՆ դոլար հարկ, ՀՀ քաղաքացիները զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձից:
«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներ


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է