Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը երեկ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան գումարած արտահերթ նիստում հապճեպ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, համաձայն որոնց՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կֆիքսվեն քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը։

Երեկվանից բուռն քննարկումների տեղիք տված վիճահարույց օրինագծի, պարետի կողմից կայացված որոշումների և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, որքանո՞վ են իրավաչափ և համաչափ օրինագծում առկա դրույթները։ Ի՞նչ եք կարծում, նախատեսված գործիքներով հնարավո՞ր է նպաստել համաճարակի տարածումը կանխելուն։

Արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակումներ կարող են նախատեսվել, և դրանք նախատեսված են մի շարք այլ երկրներում, սակայն էական տարբերություն կա, թե նման գործիքներ կիրառելիս ի՞նչ ճանապարհով են գնացել տարբեր երկրներ։ Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է, մենք վավերացրել ենք մի շարք միջազգային փաստաթղթեր և մենք պետք է ղեկավարվենք նաև այդ փաստաթղթերով։ Ցավոք, բավարար ծավալով բացահայտված չէ, թե ինչպես են օգտագործվելու այդ տվյալները։ Այնուամենայնիվ, ես թերահավատորեն եմ վերաբերվում, որ դրանք արդյունավետ կլինեն։

Կարծիքներ կան, որ իշխանությունն այս օրենքով ցանկանում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ արդարադատության նախարարը պնդում է, որ օրենքով խոսքը միայն տեղակայման վայրը որոշելու եւ զանգելու փաստը ֆիքսելու մասին է, այսինքն՝ եթե լինի վարակակրի զանգի և տեղակայման վայրի համընկնում, այդ դեպքում միայն կապ կհաստատեն տվյալ անձի հետ։

Ես կարծում եմ, որ դա անարդյունավետ միջոց է։ Եթե այս մեթոդը կիրառվեր վարակի հայտնաբերման առաջին օրերին և դրա միջոցով բացահայտվեին շղթաները, միգուցե արդյունավետ լիներ։ Սակայն պետք է վերլուծել, թե այս մեխանիզմը կարո՞ղ էր օգնել, որ վարակն այսքան արագ չտարածվեր։ Եթե վերլուծեին և ասեին, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին և քանի որ նույն վայրում էին՝ հնարավոր կլիներ այդ մեթոդով տեղորոշել և կանխել արտադրամասում վարակի տարածումը, խելամիտ չէր լինի։ Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին։

Կամ պետք է դիտարկել, թե Հայաստանում գրանցված 500–ից ավելի վարակակիրների քանի՞ տոկոսի դեպքում այդ եղանակով հնարավոր կլիներ բացահայտել և կանխել վարակի տարածումը։ Նման վերլուծությունների պարագայում միայն կարող էին գնահատել կիրառվելիք մեթոդի արդյունավետությունը։ Այնպես որ ոչ թե պետք է տեսական մոդելներ կառուցել, այլ վերլուծել, և ես վստահ չեմ, որ այս պահին դրա վրա ռեսուրսներ ծախսելն արդյունավետ է։

Իշխանությունները պատճառաբանում են, որ վարակի շղթաների բացահայտումը դժվարացել է, և իրենք ստիպված են գնալ այլ կոշտ մեթոդների եւս:

Լավ է, որ կոշտ մեթոդներ են ներդրվում, բայց ես ցավում եմ, որ այս մեթոդները չեն ներդրվել օր առաջ: Մենք կարծես թե վիրուսի հետևից ենք քայլում. վիրուսն իր ազդեցությունն է ունենում, ավելի լայն տարածում է ստանում, իսկ մենք փորձում ենք հետևից հասնել։ Կտրուկ միջոցները պետք է իրականացվեին հենց առաջին օրերից, այդ թվում հասարակական տրանսպորտի սահմանափակումները, միջմարզային տեղաշարժերը և այլն: Լավ է ուշ, քան ավելի ուշ:

Այս օրերին շատ է հնչում այն միտքը, որ վարակի արագ տարածման պատճառը մեր ժողովրդի ցածր ինքնագիտակցությունն է եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Մի՞թե այս իրավիճակում պետությունն ու իշխանությունները չունեն պատասխանատվության իրենց բաժինը։

Քաղաքացիների ցածր կարգապահությունն, անշուշտ, որոշակի դեր խաղում է հիվանդության տարածման հարցում։ Սակայն չմոռանանք, որ առաջին իսկ օրվանից մակերեսային գնահատական կար այս վտանգին. ավելին, արտակարգ դրությունը հայտարարելուց մի քանի օր անց պաշտոնական կարծիք հնչեց, որ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմն ավելի արագ ավարտվի, ինչը ևս թուլացրեց մարդկանց զգոնությունը։ Ես կարծում եմ՝ մարդիկ ոչ միայն պետք է զգոն լինեն, այլև պատասխանատու լինեն սեփական առողջության համար։ Այս իրավիճակում յուրաքանչյուրն իր անելիքն ունի. կառավարությունը՝ իր, շարքային քաղաքացին՝ իր, և այդ առումով ես համարում եմ, որ մինչև շարքային քաղաքացին չգիտակցի, որ իր առողջությունն ու հանրային առողջությունը մեծապես կախված է նաև իր գործողություններից, մենք լուրջ արդյունքներ չենք ունենա։ Հաջողության հասնում են այն երկրները, որտեղ քաղաքացիները սկսում են գիտակցել այդ վտանգը։

Ինչպե՞ս կգնահատեք պարետի կողմից մինչ օրս ընդունած որոշումներն ու իրականացված քայլերը։

Կարծում եմ որևէ մեկն այս պահին իրավունք չունի քննադատելու իրականացվող քայլերը։ իհարկե, կցանկանայի տեսնել ավելի արագ գործողություններ և այլն, սակայն այս պահին քննադատությունը լավագույն միջոցը չէ։ Մենք բոլորս գտնվում ենք մեկ նավակում, և այո, պարետը պետք է կարողանա ընդունել կոշտ որոշումներ և այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն։

Արտակարգ դրության ռեժիմի հաստատումից ի վեր լրատվամիջոցներն ահազանգում են, որ իշխանությունները կամայական վերաբերմունք են դրսևորում իրենց հրապարակումների նկատմամբ, երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե որ հոդվածի դեպքում վարույթ կհարուցվի և որի դեպքում ՝ոչ։ Արդյոք մամո՞ւլն է խանգարում իշխանություններին՝ պայքարելու վարակի դեմ տարածմանը։

Կարծում եմ, որ լրատվամիջոցների ազատությունն իրականում օգնում է պայքարին, այլ ոչ թե խանգարում։ Այս փուլում մենք ավելի լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, քան լրատվամիջոցների հրապարակումների հետևից գնալը։