Թալիշում 54 ընտանիք է ապրում. գյուղը վերածնվում է
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի հյուսիսային մասում գտնվող Թալիշ գյուղը վերածնվում է: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը` Վարուժան Օհանյանը, պատմեց, որ այսօր գյուղում այսօր արդեն 54 ընտանիք է բնակվում 174 բնակչով ու հավելեց, որ հույսը չի կորցրել դեռ` մնացածներն էլ կվերադառնան:
Մինչեւ ապրիլյան պատերազմը գյուղում 150 տուն է եղել մոտ 500 բնակչով:
«Տներ կան, որ վերակառուցել են, տներ կան, որ հիմքից նորից են կառուցել: Դպրոցը, մանկապարտեզը հիմքից նորից ենք կառուցել ավելի ապահով վայրում, իսկ գյուղապետարանը վերակառուցել ենք»,- պատմեց նա:
Գյուղապետի խոսքով` թալիշցիների չվերադառնալու հիմնական պատճառը վախն է. նրանք հիմնականում վերաբնակեցվել են Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում:
«Այս պահին դեռ չունենք ընտանիք, որ դիմել է գյուղում բակություն հաստատելու համար: Գյուղը զարգանում էր, առաջ գնում, բայց Քառօրյաից հետո նորից 0-ից ենք սկսում»,-ասաց նա:
Ադրբեջանցիների վայրագություններից ամենաշատը տուժած Խալափյանների ընտանիքը Իսպանիայում է հաստատվել, սակայն դաժանորեն սպանված Խալափյան ամուսինների որդին` Գագիկը չի կարողացել այնտեղ ապրել, վերադարձել է Արցախ եւ զինվորական ծառայության անցել Թալիշում:
Հիշեցնենք, որ Թալիշ գյուղն ամենաշատն էր տուժել Քառօրյա պատերազմի ընթացքում: Գյուղի 3 տարեց բնակիչներ էլ դաժանաբար սպանվել էին ադրեբեջանցիների կողմից»


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին