Սամվել Բաբայանը բարձր պաշտոնի դիմաց կարող է չաջակցել Մայիլյանին. Ինչ սցենար է շրջանառվում Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն ընտրություններից մեկ օր անց եւ նախագահական երկրորդ փուլին ընդառաջ՝ Արցախում արդեն խոսում են, որ բանակցություններ կսկսվեն մոտ 50 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի համար ձայներ ապահոված եւ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ դարձած Սամվել Բաբայանի միջեւ, որպեսզի երկրորդ փուլից հետո՝ Հարությունյանի հաղթանակի պարագայում, Բաբայանն առանցքային պաշտոն զբաղեցնի, խոսվում է ընդհուպ վարչապետի կամ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնի մասին:
Եթե համաձայնության գան այս հարցում, եւ հայաստանյան իշխանությունները դեմ չլինեն այս սցենարին, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանը նույն թափով չի աջակցի Մայիլյանին, ինչպես առաջին փուլում արեց։ Մի խանգարող պահ էլ կա․ քարոզարշավի ժամանակ երբ Մայիլյանին ինչ-որ մեկը հանդիմանել է, թե ինչու է Սամվել Բաբայանի հետ համագործակցում, ըստ մեր աղբյուրների, նա արդարացել է եւ ինչ-որ անզգույշ արտահայտություններ է արել Բաբայանի հասցեին, ինչը հասցրել են Կամանդույուշչիին, իսկ նման բաները վերջինս, որպես կանոն, չի ներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է