Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում
«Փաստ» թերթը գրում է. «Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր «դատարկության» ֆոնին flightradar24 կայքում աչքի զարնեց Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Ճշտելու համար՝ որքանո՞վ է նորմալ, որ Ադրբեջանից կամ դեպի Ադրբեջան մեկնող օդանավն անցնում է մեր տարածքով, «Փաստը» դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե:
«Միջազգային պայմանագրեր կան կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության: Կրկնում ենք՝ եթե դրանք քաղաքացիական օդանավեր են, չեն տեղափոխում վտանգավոր բեռ եւ պետական այրեր»:
Այդ դեպքում որքա՞ն հաճախ են դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից մեկնող ինքնաթիռները հատում մեր օդային տարածքը, կա՞ վիճակագրություն, հարցրեցինք:
«Նորից նշեմ, որ քաղաքացիական օդանավերը նման խնդիր չունեն: Իսկ հաճախականությունը չեմ կարող ասել, թե որքան հաճախ են հատում»,-ասաց քաղավիացիայի վարչության աշխատակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է