Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ:
Միայն թերեւս Հայաստանում է նկատվում որոշ պաշտոնյաների կողմից ընդգծված պասիվ վերաբերմունք ու կազմակերպվածության ընդգծված պակաս: Աշխարհի գրեթե մի երկիր չկա, որտեղ բժիշկների կոմունիկացիան ապահովի այլ մարմին, քան համայնքը: Մեր դեպքում թեեւ Երեւանի քաղաքապետարանն ունի քաղաքապետ` ի դեմս Հայկ Մարությանի, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը պետք է Առողջապահության նախարարության հետ համագործակցված կազմակերպի պայքարի համակարգված աշխատանքը, սակայն բժիշկները մեր երկրում տեղափոխվում են ոչ համայնքային մեքենաներով, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքային տրանսպորտի գործունեությունն էլ է դադարեցվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանն, իհարկե, աշխատանքի գնում է, սակայն գրեթե որեւէ աշխատակցի չի ընդունում, հորդորում է առցանց աշխատել` ավելի խուսափելով շփումներից (իհարկե նախկինում էլ նա ակտիվ չէր աշխատակազմի հետ շփումներով): Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն` առարկայական, փաստերով: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է