Ինչպե՞ս հայտ ներկայացնել անտոկոս վարկ ստանալու համար
Աննախադեպ վարկեր ստանալու եւ կառավարության աջակցության ծրագրերին մասնակցելու համար հայտ կարելի է ներկայացնել օնլայն ռեժիմով: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Նա պարզաբանեց, որ անհրաժեշտ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային աջակցության կենտրոնի կայք, բացել համապատասխան պատուհանն ու լրացնել հայտը:
«Դժվարություններ կարող են առաջանալ միայն վարկային պատմության ներկայացման պրոցեդուրայի հետ: Շահառուն ինքը պետք է դիմի «Աքռա» համակարգին կամ էլ դա անի կենտրոնի միջոցով, եւ տեղեկությունը կստանա 7 օրվա ընթացքում: Այստեղ կարելի է ներբեռնել հարկային հաշվետվությունը: Դրանից հետո հայտը պետք է էլեկտրոնային տեսքով ստորագրել, ինչը կնշանակի, որ ամբողջ ինֆորմացիան ճիշտ է: Դրանից 2 օր հետ շահառուն կենտրոնից նամակ կստանա այն մասին, թե կշարունակվի փաստաթղթի դիմումը, թե դիմումը կմերժվի: Հայտ կարելի է ներկայացնել նաեւ հեռախոսով: Անհրաժեշտության դեպքում կենտրոնի 805 օպերատորները պատրաստ են ուղիղ միացմամբ օգնել լրացնել հայտը: Թեժ գիծն աշխատում է 09:00-ից 18:00-ն»,- ասաց նա:
Մարգարյանը հավելեց, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նաեւ խորհրդատվական աջակցություն տրամադրել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է