Համալիրի նկարներն ինչո՞ւ եք բերել. ասում եք՝ դուք եք խուճապ տարածում, բայց հենց դուք եք խուճապը տարածում. ռազմագետ
Ձեր վերահսկումներն ունեն քաղաքական նպատակներ, որովետեւ այսօր արդեն պարզ է, որ իշխանությունը բոլոր միջոցները կիրառում է, որ կարողանա մաքսիմալ լռեցնի բոլոր տեսակի ընդդիմադիրներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմագետ Գեւորգ Գեւորգյանը՝ անդրադառնալով զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի ընդունմանը։
«Ուզում եք ամեն մեկիս տեղը իմանա՞ք, հարցրեք՝ կասենք։ Երեկ պարետը խոսում էր, որ հունվարի 30-ից հանձնաժողով է եղել, եւ, որ իրենք քայլ առ քայլ սկսել են ինչ-որ գործողություններ իրականացնել։ Այդ ամենը շատ ծիծաղելի է, նրան ուշադրություն էլ չեն դարձնում, որ նույն ժամանակ՝ ամսի 1-ին մենք ունեինք արդեն վարակված դեպք, բայց իրենք շարունակում էին զինիզմով խոսել, թե կորոնավիրուսը ինչ-որ խնդիր չի ներկայացնում, ու շարունակում էին իրենց քարոզարշավը»,- ասաց ռազմագետը։
Գեւորգյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրում տեղադրված մաճակալների լուսանկարները քաղաքացիների մոտ առաջացնում են խուճապ. «Ամբողջ համացանցը համալիրի նկարներն է։ Համալիրի նկարներն ինչո՞ւ եք բերել։ Մեզ ասում եք՝ դուք եք խուճապ տարածում, բայց իրականում հենց դուք եք խուճապը տարածում։ Այդ պանիկան ժողովրդի մեջ մի գցեք, դերասանությունը մի արեք։ Էդ ժողովրդին ասում եք՝ գիտակից չեք, այսինքն՝ իրենց վրա պիտի օղակ դնել, զսպաշապիկ դնել։ Դուք ոչ մեկին չեք թեստավորում. չկա՞ այդ բյուջեն, կան այդ գումարները, բա որտե՞ղ են այդ գումարները»։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի