Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականությո՞ւն․ Գոլոս Արմենիի

Գոլոս Արմենիի-ն գրում է․ «Ես պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում արվող փոփոխությունների առնչությամբ»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց փաստաբան Հայկ ԱԼՈւՄՅԱՆԸ։

-Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հարթակի օգնությամբ, հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում, ներկայացնելով ԱԴ մասին օրենքում կատարելիք փոփոխությունների փաթեթը։ Բոլոր տվյալները կհավաքվեն էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման պետական հաստատությունում։ Իսկը Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիա-վեպի իրականացում։ Ի՞նչ կասեք։

-Կասեմ, որ անձամբ ես՝ իմ անունից, որպես մեր երկրի քաղաքացի, որի վրա տարածվելու է նման նորամուծությունը, պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԴ մասին օրենքում արվող տվյալ լրացումների սահմանադրականության առնչությամբ։ Ես վիճարկելու եմ այդ միջոցների սահմանադրականությունը։ Սա իսկապես Օրուելի ստեղծագործության վերածում է իրականության. ինչպես երևում է, ինչ-որ մեկն անչափ ցանկանում է դառնալ «Ավագ Եղբայր»։ Օրուելի վեպում «Ամենատես աչքի» դերը կատարում էր հեռուստացույցը, իսկ մեզանում կլինի սմարթֆոնը։ Այնտեղ մարդուն հետևում էին միայն տանը, մեզ հետևելու են ամենուր։ Տոտալ վերահսկողություն։

-Այդ քայլը բացատրում են համավարակով, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների առողջության մասին հոգատարությամբ …

-Կիրառվող ցանկացած միջոց պետք է զուգաչափ լինի հետամտվող նպատակին։ Այստեղ մենք տեսնում ենք ակնբախ անզուգաչափություն։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Եթե միջոցն ամենաբացահայտ կերպով անզուգաչափ է հետամտվող նպատակին, ապա դա արդեն հակասահմանադրական է։ Կառավարությունը հավաստիացնում է, թե մարդու անձնական տվյալների ցանկացած չարտոնված օգտագործում կպատժվի օրենքով, թե ամեն ինչ արվում է ի նպաստ քաղաքացիների բարօրության, հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Բայց ներեցեք. իրականում ո՞վ է բացատրելու, թե ինչպես է այդ ամենն օգտագործվում։ Եվ եթե ինչ-որ մեկը միշտ տեղյակ է լինելու, թե ինչով եմ ես զբաղված, ինչ եմ անում, ապա ինձ համար արդեն տարբերություն չկա՝ դա հայտնի է մեկ մարդու, թե երեք միլիոնի։ Կարևոր է բուն փաստը։ Հասկանո՞ւմ եք, եթե նույնիսկ մեկ մարդու մշտապես, ցանկացած պահի օնլայն հայտնի է, թե ինչով եք դուք զբաղված, ապա ձեզ համար արդեն խոսք անգամ լինել չի կարող նորմալ կենսակերպի մասին. միայն բուսական գոյություն։

-Իսկ իր ներկայիս կիսաամորձատված վիճակում ի վիճակի՞ է արդյոք ՍԴ-ն նման հարցեր քննարկել արտակարգ ռեժիմով։

-Ես չգիտեմ, թե ինչ ժամկետում Սահմանադրական դատարանը կդիտարկի տվյալ հարցը և ինչ կորոշի։ Բայց յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար։ Այսինքն ՍԴ-ն այնուհետ պատասխանատու է լինելու իր որոշման համար։ Անձամբ ես կանեմ այն, ինչ ինձանից է կախված։ Կարծում եմ, տվյալ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ասելիք ունի։ Քանզի փաստն ինքնին պարզապես ճչացող է։ Այսօր իշխանությունն արդարանում է համավարակի դեմ պայքարով, վաղը կարող է ասել՝ մեզ համար գերակայություն է հանցավորության դեմ պայքարը, եկեք ամեն մարդու վրա միկրոտեսախցիկ ամրացնենք, որպեսզի դա նրան սաստիկ չխանգարի, և օրենքով պարտավորեցնենք միշտ միացրած պահել այն։ Որպեսզի միշտ կարողանանք իմանալ, թե ով, որտեղ ու ինչով է զբաղված, և կարողանանք միանգամից բացահայտել հանցագործությունները։ Հիմնավորելով դա նրանով, որ այդպիսի տեսախցիկ կրող մարդը գողություն կամ մարդասպանություն չի կատարի։ Իբր՝ եթե, պայմանականորեն ասած, հիմա մեզանում տարեկան տեղի է ունենում 3000 կողոպուտ և 100 սպանություն, ապա ձեռնարկելով նման միջոցներ, մենք կարող ենք փրկել 90 կյանք, իսկ այդ երեք հազարն արդեն չեն համարձակվի կողոպտել։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ լավ ենք մենք նման միջոցով կյանքեր փրկում։ Տեսեք, թե ինչպես է իշխանությունը շահարկում համավարակի թեման, փորձելով խղճահարություն առաջացնել. իբր՝ սկսելով տոտալ լրտեսումը քաղաքացիների հանդեպ, մենք կյանքեր ենք փրկում։ Բայց նույնը կարելի է ասել ցանկացած այլ առիթով։

-Ես կասեի, փորձում են առաջացնել ոչ այնքան խղճահարություն, որքան վախի զգացում…

-Համամիտ եմ։ Ընդ որում բնակչության ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր Օրուել չեն կարդացել, կմտածեն. ի՜նչ հիանալի է, որ պետությունը այդչափ հոգ է տանում մեր մասին։ Չէ՞ որ իր վեպում Օրուելի նկարագրած սարսափելի ամենը նույնպես մի ակնթարթում չառաջացավ, այնպես չէ՞։ Այլ առաջացավ ահաբեկչության, համաճարակի, հանցավորության, այլախոհության դեմ պայքարի վկայակոչումով և, գլխավորը, հանուն մարդու նկատմամբ հոգատարության։ Իսկ արդյունքում՝ տոտալ վերահսկողություն քաղաքացիների հանդեպ։ Այսօր մեր կառավարությունը պատճառաբանում է «լրտեսումը» կորոնավիրուսի դեմ պայքարով, թեև իրականում նման քայլն ընդհանուր ոչինչ չունի կյանքեր փրկելու հետ։ Իսկ վաղը, կրկնեմ, համանման քայլերը կպատճառաբանվեն հանցավորության դեմ պայքարով։ Յուրաքանչյուրի ճակատին տեսախցիկ կփակցնեն, ու թող ման գան իրենց համար…