Գազի գինը կբարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով:
Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ:
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացրած հայտին, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ ժամանակ ունի այն քննարկելու. «Այսպես, թե այնպես, հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի այդ հայտը քննարկելու եւ պատասխան տալու համար։ Իսկ 90 օրը եթե ապրիլի մեկից հաշվենք, կստացվի հուլիսի 1-ը։
Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։ Թեկուզ չնչին, բայց դա իջեցում է։ Գոնե տնտեսվարողները փոքր-ինչ կշահեն, գուցե նաեւ՝ չնչին, բայց հնարավոր է, որ ԱԳԼՃԿ-ներում նվազեն գները»։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ քննարկումների արդյունքում բնակչության համար ընկերության առաջարկած՝ գազի սակագնի բարձրացվող չափը կփոփոխվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է