Ժուչոկներ՝թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:
Իսկանդարյանն իմքայլական ակտիվիստներից է, տեւական ժամանակ ավագանու անդամ էր, հետո նշանակեցին թաղման բյուրոյի տնօրեն, սակայն վերջերս քաղաքապետի եւ նրա ջրերը սկսել էին նույն առվով չհոսել, ավելին, ըստ մեր տեղեկությունների, պահանջել էին, որ հրաժարական գրի:
Ժուչո՞կ եք գտել Ձեր սենյակում՝ հարցրինք Իսկանդարյանին։ «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»: Մեր ձեռքի տակ ձեր «ժուչոկների» նկարն է: «Որտեղի՞ց ձեզ»։ Լրագրողներին նման հարցեր չեն տալիս։ «Ես էդ հարցին կպատասխանեմ բացասական»:
Բա որ վաղը պարզվեց՝ լրագրողը ճի՞շտ էր։ «Դե որ պարզվեց՝ պարզվեց»: Իսկ ինչո՞ւ են Ձեր եւ Մարությանի հարաբերությունները լարվել, ասում են՝ իրենց մարդուն են ցանկանում նշանակել, Ձեզ չեն վստահում, մանավանդ՝ կորոնավիրոսի սպասվող զարգացումների ֆոնին։ «Իմ ու Մարությանի միջեւ որեւէ լարվածություն չկա»:
Դուք պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ ոլորտին առնչվող նոր նախագիծ եք պատրաստում, հնարավո՞ր է դա է պատճառը։ «Չի կարող, նախագիծը համաձայնեցնում ենք բոլորի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի