Կորոնավիրուսի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում Մարզահամերգային համալիրի նախասրահում մահճակալներ են տեղադրվել
Պարետատունը երկու օր առաջ դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ տարածք տրամադրելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված լուսանկարներին և տեղեկությանը, թե Մարզահամերգային համալիրի ներսում մահճակալներ են տեղադրված:
«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, կարող եմ միայն ասել, որ մարզահամերգային համալիրը Պետգույքի կոմիտեի շենքն է, և Պարետատունը մեզնից տարածք է խնդրել, մենք էլ տրամադրել ենք»,-ասաց նա:
ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՄՀՀ-ում արված լուսանկարն ու գրել, որ սա դեռևս նախապատրաստական միջոցառում է։
«Կդառնա՞ համալիրը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեկուսացման վայր թե չէ՝ կախված է մեզանից յուրաքանչյուրից, սա մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»։
Նշենք, որ մարտի 27-ին ևս նման տեղեկություններ էին տարածվել, սակայն Կարեն Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ այդ պահին Կառավարությունից պաշտոնական հրահանգ չկա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի