Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան
Սիրելի՛ հայրենակիցներ, չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից: Այդ մասին ֆեյսբուքրյան գրառում է արել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա գրել է. «Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է: Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար:
Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք: Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին