Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին. Ավինյան
Կան տարբեր պլաններ, որոնքանընդհատ կարող են փոփոխվել հընթացս. մեր գնահատականներով, մենք երկրորդ փուլի վերջին ենք եւ մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Այս փուլում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի բոլոր հնարավոր սահմանափակումները: Իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողների, որոնք պետք է աշխատեն, ավելացնելու վերահսկողությունը եւ կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ»,-ասաց նա:
Հաջորդ փուլում, ըստ Ավինյանի, որը կանխատեսվում է, որ կարող է ապրիլի 14-ից հետո լինել, հույս ունեն, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանան զարգացնել, որ դրանք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել: « Այդ գործիքներն արդեն առկա են, մենք ընդամենը սպասում ենք օրենքի ընդունմանը, որ նախ կարողանանք արդյունավետ կերպով րոպեների ընթացքում հայտնաբերենք այն անձանց շրջանակը, որոնք շփվել են վարակակրի հետ: Երկրորդ, արդյունավետորեն հետեւենք ինքնամեկուսացման կանոնին, որովհետեւ եթե անձինք շփվել են վարակակրի հետ, եթե նույնիսկ իրենց զգացողությունը լավ է, եթե ջերմություն չունեն, հազ չունեն, իրենք պոտենցիալ վարակակիր են»,-ասաց փոխվարչապետը:
Նա ընդգծեց, որ 4-րդ փուլում կհանեն բոլոր սահմանափակումները. Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը