«Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված». Բակո Սահակյանը՝ ընտրությունները չհետաձգելու մասին
Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ նպատակ ունեմ մնալու մեր Արցախում եւ իմ հնարավորությունների շրջանում օգտակար լինել մեր ժողովրդին ու հայրենիքին: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրությունները չհետաձգվեցին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ կա եւ բոլորին կոչ են անում տանը մնալ, Բակո Սահակյանն ասաց. «Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, գործողությունների, որի հետեւանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը: Մենք անցկացրել ենք բազմաթիվ քննարկումներ եւ եկել ենք այն տրամաբանական որոշման, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու: Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում: Մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների