Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։
Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ եւ մենք չենք կարող ինքնահանգստացման որեւէ փաստարկ կարեւորել։ Հայաստանի համար պատասխանը հստակ է՝ այո, Ադրբեջանը կարող է։ Եթե ունենում ես այս պատասխանը, ապա պետք է անել ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ Պետությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը խափանելու Ադրբեջանի նույնիսկ տեսական պլանները։
Երեկ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակ է բացել նաեւ գյուղերի ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ։
Ընդգծենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպը եզակի դեպք չէ: Այս տարի ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշում գտնվող հայկական դիրքերը: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է հայկական կողմին սադրելու, իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնելու համար:
Ակնհայտ, որ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը կարեւոր, բայց ոչ բավարար է։ Պետք է ինտենսիվ գործի դրվեն դիվանագիտական բոլոր խողովակները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՀԱՊԿ եւ այլն։
Ադրբեջանի քայլերին պետք է վերաբերել շատ ավելի մեծ ուշադրությամբ եւ զգոնությամբ, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին կզսպեն հետագայում նմանատիպ եւ այլ սադրիչ գործողություններ ձեռնարկելու համար:
Շատ կարեւոր է Ռուսաստանի հետ ինտենսիվ խորհրդակցությունները, հարաբերությունների սառեցմանը նպաստած եւ նպաստող խոչընդոտների վերացումը:
Զինված ուժերը եւ հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպմամբ։ Նույնիսկ կարանտինային պայմաններում դա անել հնարավոր է։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»