Գազի գնի փոփոխություն կլինի․ փոխվարչապետ
Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր տնտեսական իրողությունների պարագայում ի՞նչ փոփոխություն եք կանխատեսում ՀՀ մատակարավող գազի գնի մեջ։
«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Իհարկե, քննարկումներ սկսելու են, և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկանանք»,- ասաց նա։
Փոխվարչապետը նշեց, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։
«Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան դրական արդյունք։ Դա փաստ է։ Պետք է վերլուծություններ անել, միջինացնել, եթե հասկանանք, որ այս իրավիճակը երկար է տևելու, բնականաբար, պետք է մտածել այն մասին, որ բանաձևային գնի տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է։ Մեկ շաբաթանոց կամ տաս օրվա անկման պարագայում միանգամից անդրադառնալ այդ հարցին, սխալ կլինի։ Այնուամենայնիվ, տենդենցները ցույց են տալիս, որ չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը