Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան»
Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես եւ որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում: Այս մասին հայտարարություն է տարածելմ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ․
Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես եւ որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում:
Պարետատունն անկազմակերպ է, Երեւանից մեկնող դիտորդների հետ կապ չեն հաստատում՝ ներկայացնելու կարգը:
Անորոշությունից շատ լրատվամիջոցներ խուսափում են գործուղել իրենց լրագրողներին: News.am-ը հայտարարել է, որ լրագրող չի գործուղի Արցախ՝ նշելով, որ կիսում են այն մտահոգությունները, որ Երեւանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել եւ իրենց այցով վարակի տարածման վտանգ ստեղծել: Բացի այդ, կարծում են կորոնավիրուսի հայտնաբերման թեստերն ավելի անհրաժեշտ են Երեւանում՝ պոտենցիալ հիվանդներին կամ դրա կասկածն ունեցող անձանց:

Որտեղ են թեստ հանձնում, ով է կապվում լրագրողների ու դիտորդների հետ, թե վերջիններս իրենց նախաձեռնությամբ պետք է դիմեն, պարզ չէ: Ի դեպ, հանրային հեռուստաընկերությունն երեկ կիրակնօրյա թողարկմանը 7 րոպեն գերազանցող ռեպորտաժ էր ներկայացրել Արցախից, որտեղ, այսպես ասած, խոսվում էր ամեն ինչից, բացի այս կարեւոր հարցերից, որոնք այս օրերին քննարկվում են լրագրողների շրջանում:

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը