«Սաղիս ապրանքները նեխել է, տարել ենք, զիբիլն ենք գցել». Բողոքի ակցիա Նոր Նորքի շուկայում
Նոր Նորքի շուկայի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները այսօր` մարտի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել: 1in.am-ի հետ զրույցում նրանք բողոքել են, որ Մեգամոլի տնօրենն իրենց արգելում է աշխատել, այնինչ իրենց գործունեության տեսակը պարետի որոշմամբ սահմանափակված չէ:
«Էս շուկան անօրինական են փակել, Մոլի դիրեկտորը` Դավոն, ասել է ` դուք չեք աշխատելու, մենք էլ ասել ենք, աշխատելու ենք: 4-րդ օրն է` սաղիս ապրանքները փչանում է, որովհետեւ սաղ գյուղմթերք է` միրգ, բանջարեղեն, ձուկ, միս, սաղ նեխել ա, սաղ զիբիկն են թափել, փող չենք ուզում իրենցից»,-ասել է շուկայի աշխատակիցներից մեկը:
Շուկայի մեկ այլ աշխատակից էլ հավելեց, որ պարետի որոշմամբ գյուղմթերքի շուկան պետք է աշխատի, եթե արգելվեր իրենք չէին աշխատի. «Ամեն ինչը բացօթյա է, մենք էլ շուկայի աշխատակիցներով մաքրում ենք շուկան, դեզինֆեկցիա ենք անում, այնինչ մյուս շուկաներում հակասանիտարական վիճակ է: Մենք ունենք սառնարաններ, որոնք մեզ տրամադրել է պարոն Ալեքսանյանը, մենք իրա ցավն էլ տանենք, էդ մարդը մեր կողքին ա եղել, հիմա ինչն ա պատճառը , որ ոմն Դավիթը ասում է, պետք է շուկան փակել: Եթե մենք չպիտի աշխատենք թող հեռուստատեսությամբ գան, մեզ ասեն, որ ժողովուրդ ջան դուք մի աշխատեք, 10 օր հետո կաշխատեք: Բայց եթե Գումի շուկան աշխատում է, Մալաթիայի շուկան աշխատում է, մենք էլ իրավունք ունենք աշխատելու»:
Նրանց խոսքով` տարածքը մոլի տնօրենը փորձում է յուրացնել եւ իր շահերին ծառայեցնել:
Աշխատակիցները պնդում են, որ Սննդի անվտագության տեսչություն էլ են զանգահարել եւ իրենց ասել են, որ կարող են աշխատել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը