ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն արտակարգ դրության հետ կապված իր մտահոգություններին:
«Ես ողջունում եմ ՀՀ իշխանություններից ստացված բացատրական հուշագիրը ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ` մամուլի ներկայացուցչի կողմից մարտի 24-ի մամուլի հաղորդագրությանն ի պատասխան: Մասնավորապես, ես կցանկանայի նշել, որ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել արտակարգ դրության մասին որոշումը, որը վերաբերում է լրատվամիջոցների գործունեության կանոններին` ինձ, լրատվամիջոցների պաշտպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանում խմբագիրներին մտահոգող հարցերը լուծելու համար, ինչպես նաեւ` ի պատասխան խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, որն արտացոլված է մարտի 19-ի մեր համատեղ հայտարարության մեջ»,- հայտարարել է Դեզիրը:
Նրա խոսքով` բացատրական հուշագրում նշվում է, որ կառավարության որոշումը կարգավորում է միայն բժշկական եւ համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը` դրանով իսկ երաշխավորելով լրատվամիջոցների իրական ազատությունն այս նեղ թեմայից դուրս:
Դեզիրը շեշտել է, որ նա կիսում է ՀՀ կառավարության մտավախությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, բայց, միեւնույն ժամանակ, հիշեցրել է «տեղեկատվության ազատ հոսքի ապահովման կարեւորությունը, որն առանցքային բաղադրիչ է հասարակությանը վիրուսի զսպման համար անհրաժեշտ կենսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաեւ` լրատվամիջոցների` պանդեմիայի եւ պետական քաղաքականության մասին տեղեկացնելու իրավունքը հարգելու համար»:
«Մենք կշարունակենք համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ արտակարգ դրության ընթացքում եւ դրանից հետո` ֆեյքային նորությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի փորձ եւ ռազմավարություն մշակելով»,- ասել է նա:


















































Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի
Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները
Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի
Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի