Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովն առաջիկա տարիների ընթացքում ավելացնելու է ծախսերը։ Դա պարզ է դառնում 2021-2023 թվականների անելիքներն ու պահանջվող ֆինանսներն ուսումնասիրելիս։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգեւատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, իսկ, ահա, 2021, 2022 եւ 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար եւ 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ:
Նկատենք, որ, այս տարվա համեմատ, հաջորդ երեք տարիների համար աշխատավարձային ֆոնդն ավելանում է, եւ, որպես հիմնավորում, Աժ-ն ներկայացրել է այն հանգամանքը, որ բնականոն աճել է պետական ծառայողների աշխատավարձը՝ պայմանավորված միջին աշխատավարձի ավելացմամբ:
Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավելանալու է. խոսքը նաեւ պարգեւատրումների, դրամական խրախուսումների մասին է:
Որպես օրինակ՝ նշենք, որ 2020 թվականին նախատեսված է իրականացնել 787 մլն պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Այս տարվա համեմատ՝ գումարներ են ավելացել նաեւ գրասենյակային մաքրման, էներգետիկ ծառայությունների, անգամ թարգմանչական ծառայությունների կատարման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը