ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով․ AntiFake.am
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը։
Հարցման պատասխանում AntiFake.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։ Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։
Հիշեցնենք նաև, որ 2020թ․ փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ էին բաժանվել։ Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որոնք պարգևատրվել էին 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։
Այսպիսով, հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակերում ԱԺ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մարտ ամսի դեռևս չստացած պարգևավճարները հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը