Նոր նախագիծ. վարորդներին կտուգանեն 300-500 հազար դրամով
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել վարորդներին՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա վարելու համար: Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft-ում:
Նախագծով առաջարկվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների շահագործումը առանց կատալիտիկ չեզոքացուցիչների առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով (300 հազար դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 500-ապատիկի չափով (500 հազար դրամ):
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանք 600-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1000-ապատիկի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում ավտոմեքենաների սեփականատերերն ապամոնտաժում և վաճառում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:
Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։
Տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց միջին գինը հասնում է 300.000 դրամի։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից։
Այս օրինագծի ընդունման արդյունքում կսահմանվի պատասխանատվության համապատասխան մեխանիզմ, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի ապամոնտաժման և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։
Հատկանշական է, որ e-draft-ում օրինագծին կողմ են արտահայտվել ընթերցողների միայն 39 տոկոսը, իսկ 61 տոկոսը դեմ է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը