Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Արմեն Գևորգյան. Հնարավոր սցենարներ և մեր քայլերը

Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ մենք մոտ ապագայում հայտնվելու ենք նոր իրականության մեջ։ Գլոբալ առումով՝ մեր կենցաղում և մեզ շրջապատող միջավայրում կարող է շատ բան չփոխվել, բայց կփոխվի մեր աշխարհընկալումը։ Շատերը կհասկանան, որ նույնիսկ այսօրվա գերտեխնոլոգիական, քաղաքակիրթ աշխարհը հեշտությամբ կարող է հայտնվել այնպիսի վտանգների առաջ, որոնք ի վիճակի են ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այլև՝ վնաս հասցնել բոլորին անխտիր։

Շատերը կսկսեն մտորել այն մասին, որ մեր կյանքի գլոբալիզացիան, տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը մոլորակի մասշտաբով չեն փոխել իրերի տարրական կարգը, որ մարդկության դեմ նոր մարտահրավերի հաղթահարման համար ամենահեշտը դարձավ մեկուսանալը՝ երկրում, քաղաքում, ընտանիքում և մոբիլիզացնել ներքին ռեսուրսները և հնարավորությունները՝ վտանգի չեզոքացման համար։ Եվ կապ չունի, թե որքան խորն են միահյուսված տնտեսական, մշակութային և այլ կապերը։ Վիրուսը սպանում է՝ անկախ ազգությունից, տնտեսական զարգացման մակարդակից, պետության բարեկեցության աստիճանից, ուշադրություն չդարձնելով քո անցյալին և առավել ևս՝ չմտածելով քո ապագայի մասին։

Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»

Ակնհայտ է, որ մարդկությունն առայժմ կարող է միայն կանխատեսել ապագայի պոտենցիալ ռիսկերը, նկարագրել դրանք ֆանտաստիկ ֆիլմերում և գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք՝ երաշխավորել դրանցից խուսափելն ապագայում։

Մեծ հաշվով՝ այսօրվա մարդկության ամենազարգացած, առաջադեմ հատվածը, որը կրում է պատասխանատվություն՝ ողջ մարդկային տեսակի բարեկեցության համար, երկար ժամանակ ապրում էր ամենազորության պատրանքի մեջ՝ զգալիորեն բավարարված լինելով ձեռքբերումներով և, ունենալով ինքնամեկուսացման որոշակի սահմաններ, ինքն իրեն թույլ էր տալիս՝ մնացյալ աշխարհին վերևից նայել։ Այդ արտոնությունը նրանք ստացել էին այն պատճառով, որ մնացյալ աշխարհի մոտ կար զգացողություն, թե վտանգի դեպքում այդ առաջադեմ հատվածը կչեզոքացնի ընդհանուր վտանգը, կփրկի և կտա նոր հնարավորություններ։ Այսօր պարզվեց, որ դա խիստ վիճելի է։ Հիմա արդեն չգիտես, թե որ կողմ նայել, ումից օրինակ վերցնել. բոլորը խոցելի են, և այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»։ Ստացվեց հանկարծ, որ ավելի ճիշտ է «յուրաքանչյուրն իր համար» մոտեցումը։

Այժմ՝ մեր մասին

Մի ակնթարթ պատկերացրի ինձ մի իրավիճակ, եթե աշխարհի մեկուսացման քաղաքականությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, շարունակվի ևս մի քանի ամիս։ Ազգային անվտանգության տեսակետից որևէ մեթոդաբանություն, պոտենցիալ ռիսկերի որևէ վերլուծություն, նեգատիվ սցենարների որևէ հաշվարկ ի վիճակի չէր լինի նախագծել այն իրականությունը, որ մենք այսօր ունենք։ Ի՞նչ իրավիճակում մենք կլինենք, ինչպե՞ս կկարողանա մեր այսօրվա պետությունը դիմակայել այդ իրավիճակին։

Վերը նկարագրվող հիպոթետիկ իրավիճակը կարող է ունենալ հետևյալ նկարագիրը. ընդհատված են բոլոր հաղորդակցության ուղիներն աշխարհի հետ, և ո՛չ այն պատճառով, որ մենք ենք այդպես ուզել, այլ՝ քանի որ մյուսներն են այդպես որոշել։ Մեր երկու հաղորդակցային հնարավորությունները՝ Վրաստանով ու Իրանով, սահմանափակված են։ (Այստեղ ես կուզեմ հիշեցնել Իսրայելում հայկական դեսպանության բացման շուրջ ՀՀ կառավարության որոշման մասին, որը որոշակի ազդեցություն է թողել Իրանի հետ մեր հարաբերությունների վրա։ Այս թեմայով իրանական մամուլում արդեն եղել են ոչ երկիմաստ հրապարակումներ)։

Ավիափոխադրումները հասցված են նվազագույնի կամ ամբողջությամբ դադարեցված են։ Բեռնափոխադրումներն իջեցված են նվազագույնի, ներկրվող՝ ընդհանուր անհրաժեշտության ապրանքներով ապահովումը դառնում է խնդրահարույց։ Մեզ համար դառնում է դժվար՝ այլ երկրների գնորդներին հասցնել մեր արտադրանքը՝ պահածոներ, հյութեր, ալկոհոլ, մետաղ և այլն։ Նվազում են երկիր մտնող ֆինանսական միջոցները՝ ֆիզիկական անձանց տրանսֆերտներ, արտահանումից գոյացած գումարներ և այլն։

Նման իրավիճակում դժվար թե հնարավոր է ակնկալել օտարերկրյա ներդրումներ։ Երկրում սպառողական ընդհանուր մակարդակը կտրուկ անկում է ապրում, ներքին տնտեսական և սոցիալական լարվածությունը մեծանում է, պետությունը չի կարողանում ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները՝ թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր, աշխատանքից զանգվածային ազատումներ են տեղի ունենում թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներում և այլն։ Նման պայմաններում պետք է մոռանալ ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների մասին, տրամաբանական է կանխատեսել աղքատների և գործազուրկների թվի մեծացում։

Չի բացառվում սահմանային լարվածության մեծացումը Արցախում, Տավուշում, Նախիջևանի մոտ։ Ի դեպ, ռուս-վրացական պատերազմը՝ 2008-ին, տեղի ունեցավ Պեկինյան օլիմպիադայի օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված էր դրանով։ Չենք կարող բացառել իրավիճակը, որ մեր հակառակորդը ևս օգտվի իրավիճակից, երբ ողջ աշխարհը զբաղված լինի սեփական գոյատևման խնդիրներով։

Նորից եմ ուզում շեշտել. այստեղ նկարագրվածն ամենևին պարտադիր, ակնկալվող իրականությունը չէ։ Սրանք պոտենցիալ ռիսկեր են և մարտահրավերներ, որոնց հետ մենք կարող ենք այս կամ այն չափով առնչվել։ Հետևաբար՝ օրակարգի թիվ մեկ հարցն է՝ ի՞նչ անել և ինչպե՞ս։

Առաջին. պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում օբյեկտիվորեն մենք առաջին հերթին (եթե ոչ՝ բացառապես) պետք է հենվենք ինքներս մեզ վրա, սեփական ռեսուրսների և հնարավորությունների վրա։ Մնացյալ աշխարհը մեզնով դեռ երկար ժամանակ չի հետաքրքրվելու։

Երկրորդ. պետք է էապես փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների», «սևերի և սպիտակների» թեման։ Եթե մինչ այս պահը նման մթնոլորտն ուժեղացվում էր նոր իշխանության իմիջի քարոզչության համար՝ պետության համար համեմատաբար հանդարտ պայմաններում, ապա սոցիալական և տնտեսական ուժգնացող լարվածության պայմաններում դա կարող է ներքին պայթյունների դետոնատոր դառնալ։ Դրա տակից որևէ իշխանություն չի կարողանա դուրս գալ։

Երրորդ. փորձել համախմբել բոլոր ռացիոնալ ուժերին և նրանց հնարավորությունները՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար։ Հնարավոր կատակլիզմների սպառնալիքին հանդիման՝ չափավորել սեփական հավակնությունները, հրավիրել պայմանական կլոր սեղանի, «անցյալը թողնել անցյալում» և սկսել մեր երկրի նոր քաղաքական պատմության էջը՝ հանուն ապագայի։

Առկա իրավիճակում նման պրոցեսի գործարկումը կարող է խոսել իմաստնության, խոհեմության և վճռականության մասին՝ նրա, ով դա կնախաձեռնի։

Անցյալից կտրվելու պատմական առաքելությունն ավարտված է. հետդարձի ճանապարհ չկա։ Ստացվեց այնպես, որ հենց վիրուսը և նրա հետևանքները մեզ մոտ պատճառ դարձան նոր պատմական փուլի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է լինի համախմբումը՝ հանուն.

Ա. անվտանգության և կայունության

Բ. նոր վտանգների և ռիսկերի չեզոքացման

Գ. երկրի համար աշխատանքային նոր մեթոդների և ռեսուրսների/հնարավորությունների փնտրտուք

Պետք է գիտակցենք, որ գալիս է ոչ թե բուռն զարգացման, ծաղկման, բարգավաճման և նոր հնարավորությունների պատմական փուլը, այլ՝ անկայունություններից խուսափելու և հաշտեցման, որտեղ մենք՝ տարբեր հայացքներով և պատկերացումներով, տարբեր փորձով և գիտելիքով, տարբեր նյութական կարողություններով՝ բոլորս, պետք է սովորենք խոսել իրար հետ, սովորենք ներել և հասկանալ, սովորենք՝ միասին հաղթահարել մարտահրավերները։ Առանց ներքին հասարակական համերաշխության և փոխըմբռնման, առանց հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի, դժվար է պատկերացնել, որ մենք կկարողանանք հաղթահարել արդեն ակնհայտ երևացող սպառնալիքներն ու մարտահրավերները։ Գուցե դժվար է պատկերացնել, որ մենք կարող ենք ունենալ այն համախմբումը, որ ունեինք իննսունականներին, և որի շնորհիվ հաղթեցինք պատերազմում։ Բայց այսօրվա Հայաստանի, Արցախի և սփյուռքի էլիտաները պարտավոր են փորձել՝ ստանալ նման համախմբում։ Ով պատրաստ չէ դրան կամ չի կարող ապահովել այդ առաքելությունը, նա տեղ չունի Հայաստանի ապագա պատմության մեջ։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ