«Գազպրոմ Արմենիան» մինչեւ արտակարգ դրության ավարտը չի անջատի չվճարած բնակիչների գազը. հայտարարություն
Մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով եւ բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչեւ արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որում, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչեւ 900 հազար դրամ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տարածած տեղեկությունն ու տեսանյութը, որտեղ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում անջատել են բնակչի գազը: «Վառել ես, պետք է մուծես»,-ասել է տեսուչը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը