Գործատուն իր աշխատակիցներին պարտավոր է ապահովել ձեռնոցներով եւ դիմակներով. ՍԱՏՄ
Գործատուն իր աշխատակիցներին պարտավոր է ապահովել ձեռնոցներով եւ դիմակներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՍԱՏՄ-ի լրատվության ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Մենք ուղերձներ, ցուցումներ բոլորին ուղարկել ենք` ուղեցույցների տեսքով: Ուղարկել ենք եւ հանրային սննդի կետերին, եւ իրացման ցանցին, եւ արտադրություններին: Մեր հնարավորությունների շրջանակում հետեւում ենք, որ աշխատակիցները ձեռնոցներով եւ դիմակներով ապահովված լինեն: Գործատուն իր աշխատակիցներին պարտավոր է ապահովել ձեռնոցներով եւ դիմակներով»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ եղել են խանութներ, որտեղ աշխատակիցները չեն կրել դիմակներ. դրանք եղել են հիմնականում փոքր չափերի խանութները. «Եղել են մի քանի դեպքեր, դրանք փոքր խանութներներն են հիմնականում, որ դիմակներ չեն կրել: Նրանք զգուշացվել են եւ հաջորդ ստուգման ժամանակ եղել են դիմակներով եւ ձեռնոցներով»,- ասաց Հարությունյանը եւ հավելեց, որ դիմակներ չկրելու դեպքում տուգանքներ սահմանված չեն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը