Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը
Մեկնարկել է «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արել է սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:
«Մեր հանդիպումն անցկացնում ենք՝ ցույց տալով մեր՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների պատասխանատվությունը կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու հարցում, ինչը պահանջում է վճռական միջոցների ձեռնարկում տարբեր մակարդակներով»,- ասել է սաուդացի թագավորը:
ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել է տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից: Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները:
Միջազգային կազմակերպությունները ժողովում ներկայացնում են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Համաշխարհային բանկի խումբը, ԱՄՀ-ն:
Արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեման է COVID-19 կորոնավիրուսի համավարակն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 480 000-ը, մահացածներինը՝ 22 000-ը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը