Այս իրավիճակում մեծ թվով քրեական գործեր պետք է վերանայվեն. Լարիսա Ալավերդյան
Տարբեր երկրներ արձակուրդ են տալիս կամ ինչ-որ այլ կերպ ազատ են արձակում դատապարտյալներին, նաև մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց: Առնվազն մեզ մոտ էլ պետք է խնդիրն այդկերպ դիտարկվի:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Այն դեպքերում, երբ դատապաշտպաններն ունեն բավականին հիմքեր պնդելու , որ տվյալ անձը վտանգ չի ներկայացնում հանրության համար և դատավարության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, և խափանման միջոցը փոխելը լավագույն ու ողջամիտ քայլն է, կարծում եմ դրան օր առաջ է պետք գնալ հենց միայն կորոնավիրուսի վտանգի առումով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս նկատել է՝ առաջին պետությունը չենք, որ այս ճանապարհը պետք է բռնենք: Լարիսա Ալավերդյանը գտնում է հենց այս իրավիճակում պետք է վերանայվեն մեծ թվով գործեր և այդ անձանց կալանքը փոխվի խափանման մեկ այլ միջոցով: Նրա խոսքով ֆորսմաժորը պահանջում է նոր մոտեցումներ, որոնք կարող են լինել նաև օրենսդրական փոփոխություններ. «Ի վերջո ավելի լավ է այդ մարդիկ հայտնվեն ավելի պաշտպանված վիճակում, մեկուսացված լինեն և խափանման այլ միջոց ընտրված լինի, քան մնան այդ կուտակումների մեջ»։
Հարցին` եթե ամեն դեպքում չքննարկվի այդ անձանց խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա դա կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե հաշվի չառնվի ֆորսմաժորային իրավիճակը, առավել ևս, եթե հստակ լինեն երկու հանգամանքների բացակայությունը(վտանգավոր չէ հանրության համար, դատավարությանը չի խոչընդոտի) և այդ մարդիկ անազատության մեջ են, իհարկե, դա կդիտարկվի որպես մարդու իրավունքների ոտնահարում»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը