Հեռավար ուսուցումը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել Հայաստանի ուսանողների եւ դիմորդների համար. փորձագետ
Հեռավար ուսուցումը կարող է լինել միայն լրացում եւ անհրաժեշտ միջոց լինել, սակայն` ոչ ուսուցման հիմնական ձեւ, քանի որ այն դեռ չի կարող փոխարինել ռեալ ձեւաչափով դասերի կազմակերպումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության բնագավառի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Ըստ նրա` Հայաստանի դեպքում խնդիրը բարդանում է նրանով, որ ուսուցիչների մոտ թվային դասավանդման տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների եւ գիտելիքների պակաս կա, բացի այդ, ոչ բոլոր աշակերտներն են օգտվում տեխնոլոգիաներից: «Այս խնդիրն ավագ դպրոցի աշակերտների համար պակաս շոշափելի է, սակայն նման կտրուկ փոփոխությունները լուրջ բացասական ազդեցություն կունենան տարրական դասարանների երեխաների վրա»,- ասաց նա:
Խաչատրյանը հավելեց, որ ուսուցման հեռավար ձեւը փորձարկում է, որը կարող է կիրառվել միայն մարդկանց դասերից չկտրելու համար: «Սակայն այս ամենը սպոնտան բնույթ է կրում, ինչը նաեւ խնդիրներ է առաջացնում կրթության նկատմամբ վերահսկողության ոլորտում, այդ թվում նաեւ այն պատճառով, որ դասընթացներն անցկացվում են տարբեր առցանց հարթակներում: Դրական ազդեցությունը կարող է լինել այն, որ ուսուցիչներն ավելի ու ավելի շատ են գիտակցում թվային տեխնոլոգիաների բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու կարեւորությունը, որոնք կարող են կիրառել ապագայում ֆորս-մաժորների դեպքում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է դիմորդներին, ապա այստեղ, ըստ փորձագետի, անհրաժեշտ է լուծել ընդունելության եւ բանակ զորակոչի ժամանակահատվածների սինխրոնացման խնդիրը, որպեսզի տղաները հասցնեն քննություններ հանձնել: «Դասընթացների կազմակերպման առումով խնդիր կարող է առաջանալ այն անձանց համար, ովքեր չեն պարապում դասուցույցների հետ: Ստացվում է, որ վերջին 3 ամսվա ընթացքում նրանց կրթական ծառայություններ կարող են չտրամադրել, ինչը կարող է բարդացնել ընդունելությունը բուհեր»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել, որն ուժի մեջ է մտել մարտի 16-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 14-ը: Այս ժամանակահատվածում ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են, բայց դրանցից շատերը անցում են կատարում հեռավար ուսուցման:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը